Սարգիս Փայասլյան

Hasmik Leyloyan

Սարգիս Ստեփանի Փայասլյանը ծնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում, ոսկե մեդալով ավարտել է Գայի անվան դպրոցը, այնուհետև ընդունվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա դիզայներ-կոնստրուկտոր մասնագիտությամբ՝ ավարտել է կարմիր դիպլոմով:

Այնուհետև սովորել է Երևանի պետական ժող-տնտեսության ինստիտուտում՝ տնտեսագետի մասնագիտությամբ: Աշխատել է շրջխորհրդի գործկոմի սոցապ բաժնի վարիչ, սոցիալական ապահովության կենտրոնի տնօրեն:

Աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում, այնուհետև ՀՀ տրանսպորտի կապի (ԲՏԱ) նախարարությունում ու համակարգի կազմակերպություններում: 

 1994թ.-ից հանդիսանում է ՀՀ դիզայներների միության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռնիկ: