Ասոցիացիան ստեղծվել է (2021 թվականի հունվարի 13-ին)ՀՀ-ում և արտերկրում հայ ազգային մշակույթին առնչվող մշակութային կրթական բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար: Ասոցիացիայի հիմնադիր-նախագահն է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղ․ ղեկավար՝ Կարինե Դավթյանը։ Համահիմնադիր է արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Վարդանյանը։
1. Ստեղծել ազգային մտածողության և գաղափարախոսության ողնաշար
2. Կրթության ոլորտի բարեփոխումներ
3. Հայ մշակույթի տարածման և միջազգայնացման խնդիրը
4. Մշակութային արժեք ներկայացնող պատմական հուշակողոթների պետական պաշտպանության ծրագրերի իրականացում և գրանցում ՅՈՒՆԵՍԿՕ-ուՄ
5. Հայ մշակույթով հետաքրքրվող և դրա տարատեսակ խնդիրներով մտահոգ Հայ և օտարազգի մասնագետների հավաքագրում և համատեղ ծրագրերի իրականացում, այդ թվում՝ սիմպոզիումների, կոնֆերանսների, բիենալեների, ցուցահանդեսների, ներկայացումների, համերգային ծրագրերի, վարպետության դասերի, դասախոսությունների, փորձի փոխանակման կազմակերպում
6. Աշխարհում հայերի թողած ժառանգության հայնտաբերում և հանրայնացնում
7. Էթնոսի բացահայտում և հնարավորություններ
8. Հայ էթնիկ թատրոնի ստեղծում
9. Գրքերի տպագրություն, ֆիլմերի ստեղծում
10. Մշակույթի բոլոր ոլորտների ներգրավում
11. Տաղանդավոր երիտասարդների հանրայնացում
12. Միջանձնային հարաբերությունների էթիկա և էսթետիկա
13. Օրենքի նախագծի մշակութմ գրագողությունների հետ կապված
ՀՀ պետական խորհրդանիշների նորացման ծրագիր, տարբերակների քննարկում
1. Ասոցիացիան համագործակցում է «Total Art» մշակութային ՀԿ-ի հետ։
2. Համագործակցում է Միլանի «Emerging Talents» դիզայնի և նորաձևության սրահի հետ։
3. Առաջին խոշորամասշտաբ միջոցառումը եղել է «Կամք, Իմաստություն, Սեր» խորագրով՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը և հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
4. 2021 թ․հուլիսի 2-4-ը Լիտվայում կայացած "Baltic Voice 2021" վոկալի մանկական և երիտասարդական միջազգային մրցույթին Հայաստանը պատվով ներկայացրեց ԵՊՀ Մշակույթի կենտրոնի մեներգչուհի, «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ Մարիցա Թիլիքյանը և արժանացավ ոսկե "Grand Prix"-ին: Մարիցային որպես ուսուցիչ ուղեկցում էր ԵՊՀ մշակույթի կետրոնի տնօրեն, «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարինե Դավթյանը, ով նաև Հայաստանից հրավիրված էր մրցույթի միջազգային ժյուրի անդամ:
5. 2021թ․-ի սեպտեմբերի 10-ին Լիբանանի «Ֆայհա երգչախումբ» քաղաքացիական կազմակերպությունը և «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն կնքել են համագործակցության հուշագիր՝ համատեղ մշակութային միջազգային միջոցառումներ իրականացնելու համար։
«Հայմշակույթիմիջազգայինասոցիացիա»-իհիմնադիր-նախագահ, ԵՊՀմշակույթիկենտրոնիտնօրենԿարինեԴավթյանընոյեմբերի 8-12ըմասնակցելուէՀայաստանումանցկացվող «ԿատարողականԱրվեստիհամաշխարհայինասոցիացիա»-իկողմիցկազմակերպած "GOLDEN VOICES - 2021" վոկալի 2-րդմիջազգայինմրցույթին՝որպեսմիջազգայինժյուրիիանդամ:
Ասոցիացիան բաց է բոլորի համար, ովքեր ցանկություն ունեն համատեղ մշակությային, ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային համատեղ գործունեություն իրականացնելու և ներդրումներ անելու համար։
1․Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է
1. կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը։
2․ Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության գործադիր մարմնին՝ նախագահին։
3․ Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է նախագահը՝ սույն կանոնադրության հիման վրա։
4․ Կազմակերպության անդամը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու կազմակերպությունից։
5․Կազմակերպության անդամությունից հեռացումը կատարվում է նախագահի որոշմամբ։
6․ Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում։