Լիլիթ Մելիքյանը փորձառու նկարիչ/դիզայներ է, մասնագիտացած է տեքստիլ տպագրության և բատիկի մեջ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում հայկական ավանդական մշակութային մոտիվներով, որոնք նա կիրառում է բատիկի ժամանակակից բոլոր տեխնիկայում։
Լիլիթ Մելիքյանը «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրենն է, որը զբաղվում է հայկական ազգային հագուստի ոճավորմամբ և կիրառում է դրա հիմնական տարրերը ժամանակակից նորաձևության ոլորտում:
1998 թվականից ՀՀ դիզայներների միության անդամ է, իսկ 2011 թվականից՝ ՀՀ նկարիչների միության անդամ։
Տիկին Մելիքյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։