Հանրային կապերի մասնագետ
Ծնվել է 1998թ. մարտի 13-ին Լոռու մարզում, 2004-2015թթ. սովորել է Դավիթ Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոցում, իսկ 2005-2012թթ.-ին՝ երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնոմ:
Մասնակացել Է տարատեսակ մրցույթների ու փառատոնների՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի, մրցանականների և մեդալների, այդ թվում նաև՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մեդալին:
2015-2019թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրություն բաժնում, իսկ 2020-20236թթ. սովորել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագրում:
Ուսման տարիների ընթացքում (2015-19) եղել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան, ակտիվորեն մասնակցել է մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին, հանդես է եկել որպես դերասան, ասմուքնող և հաղորդավար, ինչպես նաև եղել է «ՆԻԿԵ» ջոկատի անդամ և իրականացրել է բազմաթիվ կամավորական աշխատանքներ:
2019թ.-ի փետրվարից աշխատել է newinfo.am լրատվական կայքում, որպես լրագրող:
2019թ. սեպտեմբերից աշխատում է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում որպես մասնագետ, համակարգող և կազմակերպիչ:
2021թ.-ի հունվարից նշանակվել է «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության հանրային կապերի մասնագետի պաշտոնում: 2021թ.-ին աշխատել է MediaHub.am լրատվական կայքում:
2022թ.-ից աշխատում է cultural.am մշակութային կայքում, որպես լրագրող: