Արվեստագիտութան թեկնածու, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ
Ծնվել է 27.01.1974 թ. ք. Երևանում: 1991 թ. ավարտել է Ա. Չեխովի անվ. № 55 դպրոցը: 1986-1990 թթ. սովորել է Գեղագիտության դաստիարակության ազգային կենտրոնում: 1996 թ. գերազանցությամբ ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը: 1995 թ. անդամակցել է Հռոմի՝ Անտիկ Միջերկրածովյան ուսումնասիրությունների և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների կողմից կազմակերպած Սևանի ավազանի ուրարտական հնավայրերն հետազոտող հայ-իտալական արշավախմբին: 2001 թ. մասնակցել է Արիստոտելի անվ. Սալոնիկի համալսարանի Արվեստի և Բյուզանդագիտության բաժնի վերապատրաստման դասընթացներին: 2003 թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան:
1997 թվականից առ այսօր համաշխարհային և հայ արվեստի պատմություն է դասավանդում ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում, համալսարանի մյուս ֆակուլտետներում: 2012 թ. պաշտպանել է «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի հայ արվեստում (1900-1920-ական թվականներ)» խորագրով ատենախոսությունը՝ ստանալով գիտությունների թեկնածուի կոչում: Իր հետազոտությամբ նա առաջ է քաշել մշակութային կարևոր խնդիրներ՝ կապված իդեալական անձի դրսևորման հետ, բացահայտել հայ կերպարվեստի դեռևս չուսումնասիրված էջերը: 2019 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: Գիտական կարևոր և արդիական զեկուցումներով մասնակցում է միջազգային և հանրապետական գիտաժողովներին: Տարբեր լեզուներով շուրջ 40 հոդվածներ է հրատարակել մի շարք, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր գրքերում, ժողովածուներում և ամսագրերում: 2020 թ. լույս է տեսել նրա Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում մենագրությունը, որտեղ նա առաջ է քաշել հայ մշակութի նոր ու կարևոր խնդիրներ՝ կապված իդեալական անձի դրսևորման հետ միջնադարյան, նոր շրջանի և հատկապես արդի հայ կերպարվեստում:
Ս.Վարդանյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում է դիցաբանությունը, աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, արվեստը, մանկավարժությունը, արդի հայ պետականության հիմնախնդիրները, բարոյագիտությունը:
22-23 ուս. տարվա ուսանողների հարցումների արդյունքներով Սաթենիկ Վարդանյանը ճանաչվել է ԵՊՀ լավագույն դասախոսներից