«Հայ երգչախմբային հետազոտական շրջայցի» բացման հանդիսավոր արարողություն

«Հայ երգչախմբային հետազոտական շրջայցի» բացման հանդիսավոր արարողություն

«Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի» և «Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի» նախաձեռնությամբ իրականացավ «Հայ երգչախմբային հետազոտական շրջայց» ծրագիրը։
 
Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը։
 
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Կարինե Դավթյանը, ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սոնյա Գրեները և Երգչախմբային երաժշտության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ռուլա Աբու Բաքերը։
 
Միջոցառման ընթացքում «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի» անդամ, աշխարհահռչակ օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը կատարեց Ա․ Սպենիարյանի «Այ վարդ» և Է․ Աբրահամյանի «Իմ Արարատ» ստեղծագործությունները։ Իսկ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը (գեղ․ղեկավար՝ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան) և աղջիկների պարային համույթը (գեղ․ղեկավար՝ Անի Հարոյան) ներկայացրեցին հատված Տ․Չուխաջյանի «Կարինե» օպերետից, ելույթ ունեցավ նաև «Անանուն» երգչախումբը, դիրիժոր՝ Լիլիթ Եդիգարյան։
 
Հայկական բազմաձայն երաժշտության և երգչախմբային մշակույթի մասին խոսեց ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախմբի գեղ․ղեկավար Կարեն Սարգսյանը։ Իսկ հայկական երգչախմբային միությունը ներկաներին ներկայացրեց Դավիթ Ղազարյանը։
 
Լրատվամիջոցների անդրադարձը սեպտեմբերի 20-26-ը Հայաստանում տեղի ունեցող «Հայ երգչախմբային հետազոտական բացառիկ շրջայցին»: