Հայ մշակույթի միջազգային ասոցիացիան հրավիրում է հայ խմբավարներին և երգչախմբերի ղեկավարներին մասնակցելու սեպտեմբերի 21-25 Հայաստանում առաջին անգամ կայանալիք երգչախմբային հետազոտական բացառիկ շրջայցին՝ «Study tour to Armenia for conductors and vocal leaders», որն անցկացվում է Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի (European Choral Association) հավատարմագրմամբ։
Հայաստանյան study tour-ի ընթացքում մի շարք դասախոսությունների, այցելությունների, փորձերի ու համերգների դիտումներին զուգահեռ երկու-երեք օր ներառված են նաև հանդիպումներ, քննարկումներ և փորձի փոխանակման միջոցառումներ տեղի մասնագետների հետ։
Հայտի վերջնաժամկետը հունլիսի 30-ն է։
Բոլոր հայտերի հետ Հայ մշակույթի միջազգային ասոցիացիան կապ կհաստատի վերջնաժամկետից հետո՝ մանրամասներ քննարկելու համար։
Անդամակցության հայտի հղումը՝ «Study tour to Armenia for conductors and vocal leaders»
Մասնակցությունն անվճար է, իսկ ավարտին բոլոր մասնակիցներին տրվելու է երկլեզու հավաստագիր։