Կարինե Դավթյանը` «Տարվա լավագույն մշակութային գործիչ»

Կարինե Դավթյանը` «Տարվա լավագույն մշակութային գործիչ»

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպվող «AAD 12-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը», որին մասնակցում էին Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների ծնողները և հարազատները, պատերազմի մասնակից հերոս-տղաները, Հայաստանի տարբեր ոլորտից ներկայացուցիչներ, այդ թվում նաև մշակույթի ոլորտի բացառիկ գործիչներ:
 
Հրավիրվածների թվում էին նաև, «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»-ի հիմնադիր-նախագահ, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»- ի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը, դերասան և ռեժիսոր Արման Նշանյանը, դաշնակահար Սարգիս Աթամյանը և այլոք:
 
Կարինե Դավթյանը, մշակութային ոլորտում ունեցած իր անգնահատելի ավանդի համար ճանաչվեց «Տարվա լավագույն մշակութային գործիչ» և պարգևատրվեց՝ «Նվիրյալ Հայորդի» մրցանակով:
 
Աննա Հարությունյանը ճանաչվեց «Տարվա լավագույն նկարչուհի» և պարգևատրվեց՝ «Նվիրյալ Հայորդի» մրցանակով:
Հասմիկ Լեյլոյանը ճանաչվեց «Տարվա լավագույն մշակութային գործիչ» և պարգևատրվեց մեդալով:
 
Ինչպես նաև, մշակութային ոլորտում իրենց ծավալած գործունեության համար, «Նվիրյալ Հայորդի» մրցանակով պարգևատրվեցին Արման Նշանյանը և Սարգիս Աթամյանը:
 
Շնորհակալություն ենք հայտնում «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպությանը և իհարկե, Մամիկոն Խուրշուդյանին, նման բարձր գնահատականի համար:
 
Մշակույթը կոդավորված իմաստություն է: