Մարիցա Թիլիքյանը «Viva Italia 2021»-ի հաղթող

Մարիցա Թիլիքյանը «Viva Italia 2021»-ի հաղթող

Հպարտությամբ ցանկանում ենք նշել, որ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն այս տարի օգոստոսի 20-24-ը կազմակերպել էր «VIVA Italia - 2021» արվեստի և մշակույթի 3-րդ միջազգային փառատոնը։

 
Մրցույթը տեղի է ունեցել Հռոմում, որին մասնակցել է «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»-ի անդամ, ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը, ով լավագույնս ներկայանալով, արժանացել է գլխավոր «Գրանդ պրի» մրցանակին:
 
Ինչպես նաև, սեպտեմբերի 10-20-ը Մարիցան մասնակցել է «Viva España» միջազգային առցանց մրցույթ-փառատոնին և կրկին արժանացել «Գրանդ պրի» մրցանակին: