Մարիցա Թիլիքյանը՝ ոսկե «Grand Prix» մրցանակակիր

Մարիցա Թիլիքյանը՝ ոսկե «Grand Prix» մրցանակակիր

2021թ․-ի հուլիսի 2-4-ը Լիտվայում կայացած "Baltic Voice 2021" վոկալիստների մանկական և երիտասարդական միջազգային մրցույթին Հայաստանը պատվով ներկայացրեց ԵՊՀ Մշակույթի կենտրոնի մեներգչուհի, «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ Մարիցա Թիլիքյանը և արժանացավ ամենագլխավոր մրցանակին՝ ոսկե "Grand Prix"-ին:

Այս հաղթանակը լայն արձագանք ստացավ և՛ արտերկրում, և՛ Հայաստանում, և իրադարձությանն անդրադարձան բազմաթիվ լրատվամիջոցներ։