Տեղի է ունեցել «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դավթյանի հանդիպումը Հայաստանի երգչախմբային արվեստների ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի և Լիբանանի «Ֆայհա» պետական երգչախմբի գլխավոր խմբավար Պարգև Թասլաքյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությունը սույն թվականի սեպտեմբերի 20-26-ը Հայաստանում առաջին անգամ կայանալիք երգչախմբային հետազոտական բացառիկ շրջայցին(«Study tour to Armenia for conductors and vocal leaders»):