ՀՀ նկարիչների միության մեծ սրահում ս/թ հունվարի 19-ին տեղի է ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում առաջին անգամ հայտարարվեց, որ
Հայ մշակույթի հանրայնացման, և դրանով մի շարք արժեհամակարգային և ազգային խնդիրներ լուծելու նպատակով ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանի կողմից համատեղ ստեղծվել է <<Հայ Մշակույթի միջազգային ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը: Այս կազմակերպությանը կարող են անդամագրվել հայ մշակույթի պահպանման, զարգացման և հանրայնացման համար մտահոգ յուրաքանչյուր նվիրյալ անձ՝ աշխարհի բոլոր ծեգերից։
Ցուցահանդեսն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական համարներով՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան), երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և ճանաչված օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի, ԵՊԿ ուսանող Գևորգ Գինոսյանի կատարմամբ:
