Պոետիկ երկխոսություն

Պոետիկ երկխոսություն

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Պոետիկ երկխոսություն» խորագրով ներկայացումը, որի սցենարի հեղինակը և բեմադրիչը Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի նախագահ Կարինե Դավթյանն էր:

Տիկին Դավթյանի՝ վերջին մի քանի ամիսը Հայաստանում լինելը նշանավորվեց նաև այս միջոցառմամբ, որը մի գեղեցիկ համագործակցություն էր Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի դերասաններ և մեր բարեկամ Սամվել Բաղինյանի, Արամ Կոստանյանի, Ռուզաննա Հախնազարյանի և Զարուհի Խաչատրյանի հետ:

Պոետիկ երկխոսության հիմքում բանաստեղծներ Արտեմ Հարությունյանի և Էդվարդ Միլիտոնյանի լավագույն ստեղծագործություններն էին, որոնք ուղեկցվում էին Ստեփան Աղազարյանի երաժշտական ձևավորումներով: