«Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի պաշտոնական կայքի շնորհանդես և «Study tour to Armenia for conductors and vocal leaders»-ի ներկայացում

«Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի պաշտոնական կայքի շնորհանդես և «Study tour to Armenia for conductors and vocal leaders»-ի ներկայացում

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի պաշտոնական կայքի շնորհանդեսը և Հայաստանում առաջին անգամ կայանալիք երգչախմբային հետազոտական բացառիկ շրջայցի ներկայացումը («Study tour to Armenia for conductors and vocal leaders»):

Միջոցառմանը մասնակցել են մի շարք մշակութային գործիչներ, ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստներ, ներկայացուցիչներ երաժշտարվեստի ոլորտից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Մայր բուհից, քաղաքացիական հասարակական կազմակերպություններից և լրատվամիջոցներից, ինչպես նաև գործընկերներ արտերկրից։

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Կարինե Դավթյանը, ասոցիացիայի համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Սաթենիկ Վարդանյանը, գործառույթների ղեկավար Արևիկ Պռազյանը և Լիբանանի «Ֆայհա» պետական երգչախմբի գլխավոր խմբավար, «Study tour to Armenia for conductors and vocal leaders»-ի պատասխանատուն Հայաստանում՝ Պարգև Թասլաքյանը։

Միջոցառման հիմնական նպատակն է հանրությանը ներկայացնել «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի գործունեությունը և սեպտեմբերի 20-26-ը Հայաստանում կայանալիք «Study tour to Armenia for conductors and vocal leaders»-ի մանրամասները։

 

Լրատվամիջոցների անդրադարձը սեպտեմբերի 20-26-ը Հայաստանում տեղի ունեցող «Հայ երգչախմբային հետազոտական բացառիկ շրջայցին»:

Լուրեր՝ Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքի շնորհանդեսն ու Հայաստանում առաջին անգամ կայանալիք երգչախմբային հետազոտական այցի ներկայացումը։