Հուշագրի կնքում՝ Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»-ի և ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և  «Հայարտուն» կենտրոնի միջև

Հուշագրի կնքում՝ Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»-ի և ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և «Հայարտուն» կենտրոնի միջև

Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է գիրք նվիրելու տոնը:
 
«Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ը ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և «Հայարտուն» կենտրոնի կողմից հրավեր էր ստացել՝ մասնակցելու Թիֆլիսում կայանալիք «Գիրք նվիրելու օրվան» նվիրված միջոցառումներին:
 
Մեր պատվիրակությունն այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի և մասնակցեց Բուն Բարեկենդանի Սուրբ պատարագին:
Այնուհետև Հ. Թումանյանի հետքերով քայլերթ ունեցավ դեպի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, որտեղ տեղի ունեցավ հուշագրի կնքում՝ Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»-ի և ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և «Հայարտուն» կենտրոնի միջև:
 
Ելույթ ունեցան ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Աշոտ Սմբատյանը, Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա»-ի հիմնադիր-նախագահ Կարինե Դավթյանը:
 
Տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն, «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի և արդի հայ արվեստում» գիրքը հանձնվեց ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին:
 
Ասոցիացիայի անդամներն այցելեցին նաև Թիֆլիսում հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և «Հայարտուն» կենտրոն, որտեղ ներկա գտնվեցին համերգային ծրագրի։