«Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գիրքը հաղթող է ճանաչվել «Մշակութային երկխոսություն» անվանակարգում

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում «էդիտ Պրինտի» հրատարակված Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գիրքը «Մշակութային երկխոսություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող։
 
Ղազախստանի Ալմաթի քաղաքում հեռավար անցկացված մրցույթին ներկայացված էր 50 հրատարակություն՝ ԱՊՀ վեց երկրներից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան):